Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մորալեսը վերընտրվեց Բոլիվիայի նախագահ

Մորալեսը վերընտրվեց Բոլիվիայի նախագահ
13.10.2014 | 14:08

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը և նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում. ըստ նախնական հաշվարկների՝ Մորալեսը հաղթել է՝ ստանալով ձայների 60 տոկոսը։

Արդեն երրորդ անգամ ընտրվող, 2006 թվականից նախագահ Մորալեսը Բոլիվիայի առաջին բնիկ նախագահն է, նա նախկին ակտիվիստ է, իսկ նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը ձևավորվել է բնապահպանական պայքարում։
Մորալեսի հաղթանակը պայմանավորված է 2006-ից հետո երկրում գրանցված տնտեսական աճով։ Նա երկրի բնական պաշարներից ստացված գումարներն ուղղել է սոցիալական ծրագրերի, ճանապարհների և դպրոցների կառուցմանը:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ